Լրահոս

07.08.2017 09:46


Նոր Խարբերդում 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 20-ամյա 2 հետիոտնի. նրանցից մեկը մահացել է

Նոր Խարբերդում 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 20-ամյա 2 հետիոտնի. նրանցից մեկը մահացել է

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից Մ. Նաջարյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը