Լրահոս

07.08.2017 08:25


Երևանում կանխվել է 68-ամյա կնոջ ինքնասպանությունը

Երևանում կանխվել է 68-ամյա կնոջ ինքնասպանությունը

Օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի՝ Երվանդ Քոչար փողոցի 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը, նստել է պատուհանին՝ դեմքով դեպի դուրս և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները՝ փրկարար հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ, կարողացել են կանխել նույն շենքի 59-րդ բնակարանի բնակչուհի, 68-ամյա Թամարա Զ-ի ինքասպանությունը, ով իր այդ քայլը պատճառաբանում էր նրանով, որ ունի առողջական խնդիրներ և հոգնել է ապրելուց ու հարցի միակ լուծումը տեսնում էր կյանքին վերջ տալով:

Նշված շենքը 16 հարկանի է, իսկ կինը փորձում էր ինքնասպան լինել 11-րդ հարկից:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը