Լրահոս

06.08.2017 12:12


Լյուքսենբուրգի փողոցի վարձակալած բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Լյուքսենբուրգի փողոցի վարձակալած բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Օգոստոսի 6-ին, ժամը 01։41-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լյուքսենբուրգի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Ն.-ի վարձակալած բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:10-ին, մարվել՝ 02:27-ին:

Ննջասենյակում այրվել է մահճակալը՝ ամբողջությամբ, պահարանը՝ մասամբ, իսկ հյուրասենյակում բազմոցը՝ մասամբ: Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը