Պուտին-Մեդվեդև թիմերի միջև առկա է խորը հակամարտությու՞ն
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահական նախընտրական տրամադրություններին՝ հայտնելով, որ Ռուսաստանում չկա որոշակիություն ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ։
-Այնտեղ առկա է շատ խորը հակամարտություն իշխող վերնախավի ներսում, և այն բաժանված է Պուտին-Մեդվեդև թիմերի, - ասաց, Արայիկ Սարգսյանը։
Լուժկովի հեռացման պատճառը, ըստ բանախոսի, կապված է այն հանգամանքի հետ, որ Լուժկովը ժամանակից շուտ է հայտարարել Պուտինին պաշտպանելու մասին։ Նա նաև նշեց, որ վերջերս, երբ Մեդվեդևը ելույթ էր ունենալու խորհրդարանի երկու պալատների առջև, նրա մոտ պատրաստված է եղել ելույթի երկու տեքստ, մեկը այն, որով նա հանդես եկավ, իսկ երկրորդը՝ կրում էր կոշտ բնույթ, որտեղ հայտարարվում էր կառավարության ցրելու վերաբերյալ որոշման մասին։