Լրահոս

06.08.2017 09:28


Հրդեհ Վազաշեն գյուղում՝ երկհարկանի տանը

Հրդեհ Վազաշեն գյուղում՝ երկհարկանի տանը

Օգոստոսի 5-ին, ժամը 13:49-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազաշեն գյուղի 8-րդ փողոցի 4-րդ նրբանացքի թիվ 1 երկհարկանի տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:51-ին, մարվել՝ 16:52-ին:

Ամբողջությամբ այրվել է Հ. Ս.-ին պատկանող (չբնակեցված) տան տանիքը (մոտ 150 քմ) և ներսի փայտե հատակը (մոտ 150 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը