Լրահոս

05.08.2017 13:49


Արտակարգ դեպք Դիլիջանում. 46-ամյա տղամարդը փորձել է տունը հրկիզել, որտեղ եղել են կինը, մայրը, երեխաները

Արտակարգ դեպք Դիլիջանում. 46-ամյա տղամարդը փորձել է տունը հրկիզել, որտեղ եղել են կինը, մայրը, երեխաները

Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Դիլիջանի հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի փողոցի թիվ 38 տուն, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու այրված դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այրված տղամարդը նույն հասցեի բնակիչ՝ 46-ամյա Կարեն Մանուկյանն է։ Կ. Մանուկյանը դյուրավառ նյութ է լցրել իրենց տան դռան վրա և փորձել տունը այրել, իսկ տանը եղել են նրա կինը, մայրը և 2 երեխաները։

Կ. Մանուկյանը 20 տարուց ավելի հեռացած է եղել ընտանիքից և մի քանի ամիս է՝ վերադարձել էր տուն, սակայն ընտանիքի անդամները նրան չեն ընդունել, և նա այդ ընթացքում Դիլիջանում բնակվել է տարբեր տեղեր, երբեմն՝ իր ազգականի տանը ու երեկ՝ օգոստոսի 4-ին, տունը հրկիզելուց օրեր առաջ նա կարգավորել է Հայաստանից դուրս գալու իր վիզայի հարցը և ալիբի ստեղծելու նպատակով հայտարարել է, որ ինքը մեկնում է Վրաստան, ու եթե ինքը չհրկիզվեր, ապա տունը ամբողջովին կրակի էր մատնվելու, իսկ ինքն էլ մեկնելու էր Վրաստան։

Հրդեհը նկատել է երեխան, ով վաղ առավոտյան շան հաչոցներից արթնացել է ու նկատել է տեղի ունեցածը և արթնացրել է ընտանիքի անդամներին, ովքեր էլ ահազանգել են համապաասխան կառույցներին։

Փաստի առթիվ քննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու կամ հարուցելը մերժելու նպատակով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը