Լրահոս

05.08.2017 22:10


Հրդեհ է բռնկվել Երևանում գտնվող հյուրանոցի մոտ կայանած ավտոմեքենայում

Հրդեհ է բռնկվել Երևանում գտնվող հյուրանոցի մոտ կայանած ավտոմեքենայում

Օգոստոսի 4-ին, ժամը 23:57-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգիշտի փողոցում գտնվող հյուրանոցի մոտակայքում կայանած ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:13-ին, մարվել՝ 00:21-ին:

Այրվել է «Volkswagen Jetta» մակնիշի 85 TU 005 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը` ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը