Լրահոս

05.08.2017 12:31


Թալինի ԲԿ-ի մոտ բախվել են «ՎԱԶ-2114»-ը և «Զիլ» մակնիշի բեռնատարը

Թալինի ԲԿ-ի մոտ բախվել են «ՎԱԶ-2114»-ը  և «Զիլ» մակնիշի բեռնատարը

Օգոստոսի 4-ին, ժամը 21:55-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քոթանյան փողոցի վերջնամասում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի 35 DA 917 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Զիլ» մակնիշի 34 ST 203 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1967 թ. ծնված Ա. Ե.):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը