Լրահոս

05.08.2017 11:56


36-ամյա վարորդը մահացել է, նրա 4-ամյա որդին տեղափոխվել է հիվանդանոց

36-ամյա վարորդը մահացել է, նրա 4-ամյա որդին տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, անհայտ վարորդը «Ֆոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ճանապարհի 19-րդ կմ-ին, Աշտարակ-Երևան ուղղությամբ, բախվել է 1981 թ. ծնված Գեղամ Սարգսյանի «ՎԱԶ 2121» ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից, Գեղամ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն մեքենայում գտնվող՝ 2013 թ. ծնված Սարգիս Գեղամի Սարգսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդը 1956 թ. ծնված Սամվել Ջեյրանյանն է, որը ստացած մարմնական վնասվածքով դիմել է թիվ 2 բուժմիավորում:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը