Լրահոս

25.01.2010 13:53


Բողոքի գործողություն ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի

Այսօր ժամը 13:30-ին ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի դիմաց «Մարտի 1-ի» զոհերի ծնողների, «Ժառանգութան» կուսակցության պատգամավորների, երիտասարդների և ՀԿ-ների մասնակցությամբ' բողոքի գործողություն է կազմակերպվել ընդդեմ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման: Հիշեցնենք, որ ըստ այդ որոշման ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը զրկվել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում մշտական անդամության կարգավիճակից:

Այնուհանդերձ, Զարուհի Փոստանջյանը մեկնել է Ստրասբուրգ և մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը