Լրահոս

05.08.2017 10:26


Երևանի Իսակովի պողոտայում գտնվող սպունգի արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել (ֆոտոշարք)

Երևանի Իսակովի պողոտայում գտնվող սպունգի արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել (ֆոտոշարք)

Օգոստոսի 4-ին, ժամը 18:23-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող սպունգի մեկ հարկանի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության 2-րդ կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող ընկերության տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:08-ին, մարվել՝ 19:44-ին:

Այրվել է սպունգի արտադրամասը՝ ամբողջությամբ (ներսում կուտակված հումք և սարքավորումներ, 600 քմ):

Դեպքի վայրում են գտնվել ԵՓՎ պետ փ/ծ գեներալ մայոր Ն. Նազարյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը:

Այս խորագրի վերջին նյութերը