Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է իր մեկամյակը
Ֆինանսական համակարգի հաշտարարը մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից։ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի խոսքերով՝ այս մեկ տարին շատ դժվար է եղել, քանի որ իրենք իրենց առջև բավական բարդ խնդիրներ են դրել՝ հասկանալով, որ սա նոր համակարգ է և պետք է կայանա։
2009թ. ընթացքում Հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 378 բողոք։ Հաշտեցման ճանապարհով հաճախորդներին հատուցվել է ավելի քան 23 մլն. դրամ, իսկ քնննության ընդունած պահանջների մոտ 70%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի։
Փ. Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամեմատ այսօր իրենց հաճախորդների դիմումները քառակի ավելացել են։
-Առաջին խմբում բանկերի դեմ ուղղված բողոքներն են, երկրորդ խմբում են ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված բողոքները, երրրոդր խմբում՝ գրավատների և վարկային կազմակերպությունների դեմ բողոքները։ Բողոքները բազմազան են, վերաբերում են վարկային պայմանագրերին, փոխանցումներին, բանկոմատների հետ կատարվող գործարքներին, ավանդային, ապահովագրական, գույքի, առողջության ապահավոգրության հետ կապված հարցերին, մի մասը վարկային պայմանագրերից բխող պայմանագրային վեճեր են, գույքային պահանջներ են, որոնք վերաբերում են տոկոսների հաշվարկամանը, այս կամ այն օրենքի դրույթի սխալ մեկնաբանմանը և այլն,- ասել է ֆինանսական համակարգի հաշտարարը։

7or.am