Լրահոս

05.08.2017 10:08


Ծաղկաձորի «Մարրիոթ» տանող ճանապարհին «Opel Vectra»-ն բախվել է սյանը և շրջվել․ վարորդը տուժել է

Ծաղկաձորի «Մարրիոթ» տանող ճանապարհին «Opel Vectra»-ն բախվել է սյանը և շրջվել․ վարորդը տուժել է

Օգոստոսի 4-ին, ժամը 23:24-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սարալանջի փողոցում «Opel Vectra» մակնիշի 34 OF 067 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և շրջվել:

Շտապօգնության աշխատակիցները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել Հ. Հ.-ին, ով հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը