ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Խաղաղությունը Հայաստանը պարտադրել է»
ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում ամփոփելով անցնող տարին, ասել է, որ Աստանայում կայացած հանդիպման ընթացքում ստորագրված հնգակողմ համաձայնությունն առաջինն էր, որում Ադրբեջանն իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի տակ, որտեղ հստակ ասվում է նաև ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին, ինչը, ըստ Ս. Նիկոյանի, շատ կարևոր փաստ էր ՀՀ-ի համար։
Բանախոսը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում տարին փակում են շատ ավելի վստահ և դրական տրամադրված դեպի ապագան, քանի որ միջազգային հանրությունն արդեն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը հստակ տեսնում է միայն և միայն ՄԱԿ-ի երեք հիմնարար սկզբունքների՝տարածքային ամբողջականության, ազգերի իրավահավասարության և ինքնորոշման շրջանակում.
-Արտաքին քաղաքականության հարցերում հաջորդ հաջողությունն այն է, որ մենք ամբողջ տարվա ընթացքում կարողացանք պահպանել խաղաղությունը, և ավելին՝ պարտադրեցինք խաղաղությունը։