Լրահոս

22.12.2010 14:12


Բնապահպանության նախարարը հրաժարական չի տա

Այսօր ԱԺ-ում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «7օր»-ի թղթակցի հետ զրույցում նախ հրաժարվել է պատասխանել, թե որքանով են համապատասխանում իրականությանն իրեն պաշտոնանկ անելու մասին լուրերը: «Չեմ խոսի ոչ մի բան, չեմ ուզում խոսել»,–ասել է Հարությունյանը։ 
Այնուհետև, սակայն, Ա. Հարությունյանն ավելացրել է. «Նման բան չկա՛»:
Հարցին, իսկ հրաժարական չեք ներկայացնելո՞ւ, Բնապահպանության նախարարն այսպես է պատասխանել.
-Ո՛չ, հրաժարական չեմ ներկայացնելու:

Նշենք նաև, որ ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Հարությունյանը չէր կրել կուսակցության կրծքանշանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը