Լրահոս

04.08.2017 22:09


Ջրվեժ-Առինջ ճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտ, այրվել է 30 հա խոտածածկույթ

Ջրվեժ-Առինջ ճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտ, այրվել է 30 հա խոտածածկույթ

Օգոստոսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Ազատամարտիկների այգում՝ մոտ 2000 քմ և 3000 քմ, Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում` մոտ 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Թեյարան» սրճարանի մոտակայքում՝ մոտ 1 հա, «Այգի» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Աբովյան-Արզնի խճուղու 5-րդ կմ-ին՝ գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Ջրվեժ-Առինջ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում՝ 30 հա, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի հանդամասերից մեկում՝ մոտ 6.5 հա, Ազատամուտ գյուղի մոտակայքում՝ 600 քմ, Լոռու մարզի Հաղպատ գյուղում՝ մոտ 10 հա, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում՝ մոտ 3 հա, Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ մոտ 200 քմ և Նոր գյուղում՝ մոտ 700 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը