Լրահոս

04.08.2017 17:04


Վանաձորում քաղաքացին բարձրացել է սարը՝ հատապտուղ հավաքելու, ընկել և վնասել է ոտքը

Վանաձորում քաղաքացին բարձրացել է սարը՝ հատապտուղ հավաքելու, ընկել և վնասել է ոտքը

Օգոստոսի 4-ին, ժամը 08:45-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հայրենական պատերազմի» հուշահամալիրի հարավային ուղղությամբ քաղաքացին բարձրացել է սարը՝ հատապտուղ հավաքելու, ընկել և վնասել է ոտքը. տուժածին գտնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1966 թ. ծնված Մ. Ա.-ին պատգարակով մոտ 2 կմ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը