Լրահոս

04.08.2017 12:11


Շամիրամում սպանության կասկածանքով հետախուզվողի մասին տեղեկություններ հայտնողը խոշոր դրամական պարգևատրում կստանա

Շամիրամում սպանության կասկածանքով հետախուզվողի մասին տեղեկություններ հայտնողը խոշոր դրամական պարգևատրում կստանա
2017 թվականի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվում է Թելման Վազիրի Քալաշյանը:
Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում:
ՀՀ ոստիկանությունը երաշխավորվում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը:
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը