Լրահոս

04.08.2017 07:05


Պետական ծառայող ամուսինը ծեծել է հղի կնոջը

Պետական ծառայող ամուսինը ծեծել է հղի կնոջը

Արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվել հղի կին՝ «12 շաբաթական հղիություն, վիժման սպառնալիք» ախտորոշմամբ։ Նախնական տվյալներով՝ հղի կինը բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ամուսինները պետական համակարգի աշխատակիցներ են։ Ընտանեկան հարցերի շուրջ տանը վիճաբանել են, որի ժամանակ էլ ամուսինը ծեծել է հղի կնոջը:
Դեպքի մասին իրավապահներին հայտնի է դարձել բժշկական կենտրոնից, իսկ կինը հրաժարվել է հաղորդում ներկայացնել։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը