Լրահոս

04.08.2017 09:31


Խանջյան փողոցի շենքի մոտ այրվել է ավտոտնակ. ներսում քիմիկատներ են եղել

Խանջյան փողոցի շենքի մոտ այրվել է ավտոտնակ. ներսում քիմիկատներ են եղել

Օգոստոսի 3-ին, ժամը 15:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ. ենթադրվում է ներսում քիմիկատներ կան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և քիմիկ-հետախույզը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:21-ին:

Պարզվել է, որ Բուզանդի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում՝ մոտ 2 քմ տարածքում այրվում են արդյունաբերական քիմիական նյութեր:

Այրված քիմիական նյութերի մնացորդները չեզոքացվել են, իսկ անվնաս նյութերը տեղափոխվել անվտանգ տարածք:

Փրկարարները տարածքում իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը