Լրահոս

04.08.2017 00:12


«Ford» խանութ-սրահի մոտ բենզին է լցրել իր ավտոմեքենայի վրա և սպառնացել է հրկիզել

«Ford» խանութ-սրահի մոտ բենզին է լցրել իր ավտոմեքենայի վրա և սպառնացել է հրկիզել

Օգոստոսի 3-ին, ժամը 16:17-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Ford» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացին բենզին է լցրել իր ավտոմեքենայի վրա և սպառնում է հրկիզել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատարել են ավտոմեքենայի և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Պարզվել է, որ Մոսկվիչ մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Ա. Ո.-ը ցանկացել է հրկիզել իր ավտոմեքենան. վերջինս տեղափոխվել է Ավանի ՈԲ:

Այս խորագրի վերջին նյութերը