Կառավարությունը վերաբաշխումներ է կատարել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում
Փոփոխություն կատարելով նախկին որոշման մեջ՝ գործադիրը որոշել է ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 14,475.0 հազ. դրամ: Որոշման ընդունմամբ կվերակառուցվի ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի մանկապարտեզի շենքը: Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացրել է 2017 թ. 9 ամսում 1,190,693.5 հազ. ՀՀ դրամ` ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար: Վերաբաշխում կատարելով ՀՀ 2017 թ. պետբյուջեում՝ գործադիրը որոշել է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերով իրականացված գնումների մրցույթների արդյունքում առաջացած 797.7 մլն ՀՀ դրամի չափով տնտեսումների շուրջ 70 տոկոսը՝ 559.5 մլն ՀՀ դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, իսկ մնացած 30 տոկոսը՝ 238.2 մլն ՀՀ դրամը վերաբաշխել ճանապարհների առանձին հատվածների անցանելիության ապահովման, նոր այլ օբյեկտների ընթացիկ և միջին նորոգման նպատակով:
Կառավարությունը վերաբաշխումներ է կատարել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում
Փոփոխություն կատարելով նախկին որոշման մեջ՝ գործադիրը որոշել է ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 14,475.0 հազ. դրամ: Որոշման ընդունմամբ կվերակառուցվի ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի մանկապարտեզի շենքը: Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացրել է 2017 թ. 9 ամսում 1,190,693.5 հազ. ՀՀ դրամ` ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար:
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2017 թ. պետբյուջեում՝ գործադիրը որոշել է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերով իրականացված գնումների մրցույթների արդյունքում առաջացած 797.7 մլն ՀՀ դրամի չափով տնտեսումների շուրջ 70 տոկոսը՝ 559.5 մլն ՀՀ դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, իսկ մնացած 30 տոկոսը՝ 238.2 մլն ՀՀ դրամը վերաբաշխել ճանապարհների առանձին հատվածների անցանելիության ապահովման, նոր այլ օբյեկտների ընթացիկ և միջին նորոգման նպատակով:
ՀՀ կառավարություն