Լրահոս

03.08.2017 15:40


Շամիրամ գյուղի սգո սրահում կրակոցներ արձակածի տանը հայտնաբերվել է ատրճանակ և հրացան (տեսանյութ)

Շամիրամ գյուղի սգո սրահում կրակոցներ արձակածի տանը հայտնաբերվել է ատրճանակ և հրացան (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական գլխավոր վարչությունում հարուցված սպանությունների փաստով քրեական գործի շրջանակում վարչության քննիչները միջնորդություն են ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան, որպեսզի խուզարկութուն կատարվի Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում։ Նշված տունը պատկանում է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո սրահում քաղաքացիների վրա կրակած, այնուհետև դեպքի վայրից փախուստի դիմած 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչները ընթերակաների ներկայությամբ նշված տանը՝ հյուրասենյակի բազմոցի դարակի մեջ, հայտնաբերել են «ՏՏ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտով։ Թոնրատանն էլ քննիչները հայտնաբերել են չհաշվառված «ԻԺ-18 Ե» տիպի 1 փողանի ողորկափող որսորդական հրացան։ Քննիչների կողմից նշված զենքերն առգրավվել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Քննիչի որոշմամբ ձերբակալվել է նաև հետախուզման մեջ գտնվող Թ. Քալաշյանի հորեղբայրը՝ համագյուղացի, 67-ամյա Քյարամ Բրոյի Քալաշյանը, ով Թ. Քալաշյանին ավտոմեքենայի վթարված վայրից տեղափոխել է իր վարած ВАЗ 2121 մակնիշի 18 ԼՏ 077 համարանիշի ավտոմեքենայով։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը