Լրահոս

22.12.2010 13:46


Ադրբեջանը ճնշո՞ւմ է գործադրում Հայաստանի վրա

Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2010թ. արտաքին քաղաքականությունը՝ նշել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի տեսանկյունից տարին բավական լարված և հագեցած էր։ Ադրբեջանը, սպառազինվելով, փորձում էր ՀՀ-ի և միջնորդ երկրների վրա ճնշում գործադրել ու բանակցային գործընթացում իր շահերից բխող որոշումներ կայացնել։

ԱԺ փոխնախագահը նաև հավելել է, որ Աստրախանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ փոքրիկ դրական առաջընթաց գրանցվել է ռազմագերիների և զոհվածների աճյունների վերադարձի և փոխանակման տեսանկյունից։

Այս խորագրի վերջին նյութերը