Լրահոս

03.08.2017 12:49


Վատացել է Սասնա ծռերի անդամի մոր ինքնազգացողությունը (տեսանյութ)

Վատացել է Սասնա ծռերի անդամի մոր ինքնազգացողությունը (տեսանյութ)

Քիչ առաջ Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի շենքին Շտապ օգնության մեքենա մոտեցավ։ Հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը։

Բժիշկներն օգնություն են ցուցաբերում Սասնա ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանի մորը, որի ինքնազգացողությունը վատացավ, երբ տեսավ, թե ինչպես որդուն հրելով դուրս հանեցին դատարանի դահլիճից։

Հիշեցնենք, Հովհաննես Հարությունյանին դահլիճից դուրս տանելու կարգադրություն էր արել դատավորը։ Սասնա ծռերի 18 անդամներից 15-ը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար հեռացված են նիստերի դահլիճից։ Նրանց միացան նաև Արամ Մանուկյանն ու Հովհաննես Հարությունյանը, որոնք առողջական խնդիրներ ունեն։

Այս խորագրի վերջին նյութերը