Լրահոս

03.08.2017 20:21


Քանաքեռավան–Մրգաշեն ավտոճանապարհի մոտ այրվել է 1 հա խոտածածկ տարածք

Քանաքեռավան–Մրգաշեն ավտոճանապարհի մոտ այրվել է 1 հա խոտածածկ տարածք

Օգոստոսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Թորոմոնյան փողոցի տներից մեկի բակում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Քանաքեռավան–Մրգաշեն ավտոճանապարհի մոտակայքում՝ 1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցում՝ 1500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը