Լրահոս

03.08.2017 09:21


Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դի

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դի

Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի շտապօգնույթյան 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Թումանյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ 34-ամյա Մ. Ա-ի մարմնի վրա կան բռնության հետքեր, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին և քննիչներին ասում էին, որ նա հանկարծամահ է եղել:

Փաստի առթիվ ավագ քննիչ Լ.Հարությունյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական՝ պարզելու համար մահվան հանգամանքները: Դեպքի վայրում հավաքված հարևանները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը բնակվում էր նույն շենքի մեկ այլ բնակարանում, իսկ նշված բնակարան են տեղափոխել դին, որպեսզի ընտանիքի անդամները չտեսնեն նրան:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը