Լրահոս

03.08.2017 01:25


31–ամյա երիտասարդը, ում գյուղում ավելի շատ ճանաչում են «Ուլի կաթ» մականվամբ, հրացանով սպանել է հարևանի ուլիկներին

31–ամյա երիտասարդը, ում գյուղում ավելի շատ ճանաչում են «Ուլի կաթ» մականվամբ, հրացանով սպանել է հարևանի ուլիկներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Զառիթափ գյուղի բնակիչ, 55-ամյա Սոս Ասլանյանը ոստիկանության Վայքի բաժին հայտնել է, որ իր հարևանը Զառիթափ գյուղում գտնվող, իրեն պատկանող տնամերձ հողամասում իր մոտ եղած հրացանով կրակել և սատկացրել է իրեն պատկանող 2 ուլիկներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ կրակողը եղել է 31-ամյա Համլետ Սիրեկանյանը՝ իրեն պատկանող MR-155 տիպի 12 տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով: Թե ինչն է եղել հարևանի կողմից հարևանի ուլիկներին սպանելու պատճառը՝ հետաքննություն է սկսվել ոստիկանության Վայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ուլիկների վրա կրակած Հ. Սիրեկանյանին գյուղում ավելի շատ ճանաչում են «Ուլի կաթ» մականվամբ:

Այս խորագրի վերջին նյութերը