Լրահոս

02.08.2017 23:19


Դավիթաշենի տներից մեկում պայթյուն է հնչել. 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

Դավիթաշենի տներից մեկում պայթյուն է հնչել. 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկի բակում պայթյունի ձայն է լսվել և կան վիրավորներ: Ինչպես հայտնում է shamshyan.comը, նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց: Վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը