Լրահոս

02.08.2017 22:30


Նոր Գեղի գյուղի հին գերեզմանատան տարածքում այրվել է 700 քմ խոտածածկույթ

Նոր Գեղի գյուղի հին գերեզմանատան տարածքում այրվել է 700 քմ խոտածածկույթ

Օգոստոսի 02-03-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Անանաիա Շիրակացի ճեմարանից դեպի Նոր-Նորքի 8-րդ զանգված տանող ճանապարհահատվածում՝ մոտ 10000 քմ, Մոլդովական փողոցի վերջնամասում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի հին գերեզմանատան տարածքում՝ 700 քմ, Մայակովսկի գյուղի ասֆալտի գործարանի մոտակայքում՝ 2000 քմ, Եղվարդ քաղաքի որ Զորավան գյուղի Դովրի թաղամասում՝ 6 հա, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում՝ մոտ 2000 քմ, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին՝ մոտ 2 հա, Սյքունիքի մարզի Սիսիան քաղաքում Ադոնցի փողոցի թիվ 11 տան հետնամասում՝ 600 քմ, ՄԵղրի քաղաքի «Արևիկ» ազգային պարկում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ զորամասի մոտակայքում է մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Բագավան 2 թաղամասում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը