Լրահոս

25.01.2010 10:58

ԱՄՆ-ում մուսուլմաններին չեն սիրու՞մ

Ըստ  Muslim West Facts նախագծի շրջանակներում Gallup-ի անցկացրած սոցհարցման արդյունքների, մուսուլմանները, համեմատած այլ կրոնների հետևորդների,  Միացյալ Նահանգներում ամենից շատն են տուժում նախապաշարմունքից։ Սոցոլոգիական հարցման արդյունքներով, հարցվածների 43 տոկոսը խոստովանել է, որ մուսուլմանների հանդեպ ունի, այս կամ այն կերպ արտահայտված, կանխակալ վերաբերմունք։ Քրիստոնյաների մասով նույն ցուցանիշը կազմել է 18 տոկոս, հուդայականների՝ 15 տոկոս, բապտիստների՝ 14 տոկոս։ Մուսուլմանների նկատմամբ անբարյացկամ վերաբերմունք է արտահայտել հարցվածների 53 տոկոսը, ընդ որում 63 տոկոսը խոստովանել է, որ շատ աղոտ պատկերացում ունի, կամ ընդհանրապես ոչինչ չգիտի իսլամի մասին։

2006թ. նմանատիպ հարցումը ցույց էր տվել, որ ԱՄՆ քաղաքացիների գերակշռող մասը չի սիրում աթեիստներին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։