Մարտի 16-ին ուշ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում ընդունվել է որոշում՝ Երևանի ավագանու ընտրություններում չմիանալ Հայ ազգային կոնգրեսին։ Դրանից ժամեր առաջ ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում հույս էր հայտնել, որ մայիսի 31-ի ընտրություններում միասնական ցուցակով մասնակցելու իրենց առաջարկը կընդունվի խորհրդարանական ընդիմության կողմից՝ հավելելով, որ շատ ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը միասնական, համախմբված ճակատով մասնակցի ընտրություններին։
Հերթական անգամ ընդդիմադիր ուժերը ընտրությունների նախաշեմին համագործակցության հարցում չեն գալիս ընդհանուր հայտարարի։ Ինչու՞։ Պարզաբանում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։
- Ինչու՞ չընդունվեց Երևանի ավագանու ընտրություններում միասնական ցուցակով մասնակցելու ՀԱԿ-ի առաջարկը։
- Նախ մանրամասնեմ, թե ինչ է տեղի ունեցել երեկ, և ըստ դրա հետևություններ արեք կուսակցության վարչության կայացրած որշման հիմնավորվածության վերաբերյալ։ Մարտի 16-ին մենք ՀԱԿ-ից ստացել ենք պաշտոնական առաջարկ՝ քննարկել իրենց ներկայացրած միասնական ցուցակի տարբերակը, որը պարզապես դրվել է բանակցային սեղանին և մենք այդ առաջարկը ներկայացրել ենք «Ժառանգության» վարչությանը։ Նիստի ընթացքում վարչությունը մանրամասնորեն քննարկել է ՀԱԿ-ի առաջարկը և իր տեսակետն է արտահայտել մեկ այլ առաջարկի տեսքով, որը որ մեր պատկերացմամբ ավելի մրցունակ և հաղթական ցուցակի տարբերակ էր, իր կառուցվածքի, փիլիսոփայության առումով։
-Խոսքը ցուցակի տեղերի և դրանում ընդրկված անձանց մասի՞ն է։
-Խոսքը ցուցակի կառուցվածքի, փիլիսոփայության մասին է։
-Փաստորեն ձեր առաջարկը իր հերթին չընդունվեց ՀԱԿ-ի կողմից։
-«Ժառանգության» առաջարկը ներկայացվեց իրենց։ ՀԱԿ-ի դիրքորոշումն հետևյալն էր. իրենց համար էլ մեր առաջարկը ընդունելի չէ և կարելի է ասել, որ փաստացի միասնական ցուցակով ընտրություններում մասնակցելու բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Նշեմ, որ «Ժառանգությունը» դեռ որոշում չի կայացրել թե ինչ բովանդակությամբ է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Ասեմ միայն, որ առաջիկա օրերին, մինչև օրենքով սահմանված ժամկետը, որոշումն այդ կկայացվի։
-Ընտրություններին չմասնակցելու որոշում կայացնելու հավանականությունը ինչպիսի՞ն է։
-Գրեթե բացառում եմ այդ տարբերակը, բայց ամեն դեպքում դա վարչության որոշելիքն է։
-Դուք խոսում եք նախընտրական ցուցակի կառուցվածքի, փիլիսոփայության մասին։ Մտավախություն չունե՞ք, որ հերթական անգամ ընդդիմությունը կփոշիացնի սեփական ձայները։
-Այսպես պատասխանեմ. եթե մենք ընդունեինք ՀԱԿ-ի առաջարկած տարբերակը, ապա այդ դեպքում, իսկապես, վտանգը մեծ կլիներ, որ ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի զգալի մասի ձայները կկորեին։
-Ստացվում է դուք ՀԱԿ-ի հետ ընտրությունների փուլում դառնում եք քաղաքական մրցակիցներ։ Ի՞նչ տրամաբանությամբ, ըստ Ձեզ, կընթանա պայքարը։
-Հուսով եմ կգործի համագործակցության տրամաբանությունը, սակայն ամեն ինչ կախված է փոխադարձ հարգալից վերաբերմունքից և փոխադարձ պայմանավորվածություններից։
«7 օրի» հարցին, թե ինչու՞ չընդունվեց ՀԱԿ-ի առաջարկը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը պատասխանել է, որ նախապես իրենք են ՀԱԿ-ին ներկայացրել միասնական ցուցակի տարբերակը, որն էլ մերժվել է։ ՀԱԿ-ն էլ իր ներկայացրած ցուցակում ընդամենը 8 տեղ է տրամադրած եղել «Ժառանգությանը»: Ըստ Անահիտ Բախշյանի, նախապես կազմած ցուցակի, առաջին հորիզոնականում նշված է եղել Արմեն Մարտիրոսյանի անունը, երկրորդում' Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ մնացածը, պատգամավորի ներկայացմամբ, կարող էին և միասին որոշել: Այս համատեքստում ուշագրավ է հետևյալը. ՀԱԿ-ը և Հովսեփ Խուրշուդյանը հակառակ սցենարն են ներկայացնում՝ միասնական ցուցակ առաջինը Հայ ազգային կոնգրեսն է ներկայացրել խորհրդարանի իր գործընկերներին..., բայց դա այլևս էական չէ։
Հ.Գ.։
Մեզ հետ զրույցում ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հրաժարվեց մեկնաբանել «Ժառանգության» որոշումը, քանի դեռ վերջինս հադես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ։
Հովսեփ Խուրշուդյան.

Վախթանգ Մարգարյան