Լրահոս

01.08.2017 22:59


Կանխվել է 17-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Կանխվել է 17-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Աբովյան փողոցում երիտասարդ աղջիկը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով վերջ տալ իր կյանքին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տևական ժամանակ էր՝ փրկրարարները ու ոստիկանները համոզում էին, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, ի վերջո, Արթկի ոստիկանության ծառայողին հաջողվեց ինքնասպանության փորձ կատարող աղջկան դուրս բերել կամրջի վտանագավոր եզրագծից:

Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Գ . Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը 17-ամյա Տ. Ե.-ն է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը