Լրահոս

01.08.2017 22:53


Բախվել են մարդատար ГАЗель-ն ու կանչով հիվանդանոց մեկնող շտապօգնության ավտոմեքենան. կա 10 վիրավոր

Բախվել են մարդատար ГАЗель-ն ու կանչով հիվանդանոց մեկնող շտապօգնության ավտոմեքենան. կա 10 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երաևում: Ժամը 18:10-ի սահմաններում Մամիկոնյանց-Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և ГАЗ 32213 մակնիշի 0791Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառերի: Վթարի հետևանքով 10 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Շիկ» վարսավիրանոցի աշխատակիցները, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ford Transit-ը հաշվառված է Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում և, ըստ վարորդի հայտարարության, ինքը համապատասխան ազդանշանները միացրած հիվանդի էր տեղափոխում, իսկ ГАЗель-ը սպասարկում է թիվ 39 երթուղին, որի ուղղությունն է Չաբախ-Կորեայի Ձոր:

Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ շտապօգնության վարորդը եղել է սթափ, իսկ թիվ 39 երթուղու վարորդը եղել է ոչ սթափ (խմած) 0,33 տոկոս:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը