Լրահոս

01.08.2017 16:45


Լեզվաբանի ամուսնու սպանության գործով կողմերը վիճաբանեցին. հնչեցին հայհոյանքներ և իրար վրա առարկաներ նետվեցին

Լեզվաբանի ամուսնու սպանության գործով կողմերը վիճաբանեցին. հնչեցին հայհոյանքներ և իրար վրա առարկաներ նետվեցին

Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի հետևանքով սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի գործով այսօրվա դատական նիստը ևս ուղեկցվեց միջադեպով և վիճաբանությամբ:

Տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննության ժամանակ, երբ ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը հարցեր էր ուղղում տուժողին, այդ ընթացքում դահլիճում ներկա տուժողի հարազատներից մեկը հայտարարեց՝ «մեղք չի՞ այս կինը», ինչն էլ վիճաբանության պատճառ դարձավ:
Ամբաստանյալի հարազատներն էլ ընդվզեցին արված հայտարարության առնչությամբ և սկսվեց քաշքշուկ ու իրարանցում, իսկ նախագահողը թեև դահլիճն այս անգամ չլքեց, սակայն որևէ կերպ չարձագանքեց տեղի ունեցածին:

Վիճաբանությունն այնքան թեժացավ, որ տուժող կողմի և ամբաստանյալների հարազատները միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցրեցին սպանվածի դուստրը ինչ- որ բան նետեց ամբաստանյալների ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը