Լրահոս

01.08.2017 21:58


Հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո

Հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո

Ոստիկանությունից հայտնում են, որ Արտաշատի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 31-ին, ժամը 18.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 1962 թ. ծնված Արթուր Կ.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-177 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Արթուր Կ.-ն պարտավորվել է ներկայանալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը