Լրահոս

01.08.2017 11:50


Մարմարաշենի տներից մեկի բակում այրվել է կուտակված անասնակեր

Մարմարաշենի տներից մեկի բակում այրվել է կուտակված անասնակեր

Հուլիսի 31-ին, ժամը 19:47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է կուտակված խոտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել` 04:32-ին:

Այրվել են անասնագոմի տանիքն (մոտ 100 քմ) ու այնտեղ կուտակված խոտի հակերն՝ ամբողջությամբ (600 հակ):

Այս խորագրի վերջին նյութերը