Լրահոս

06.08.2017 07:42


Այսօր երթևեկությունը մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար

Այսօր երթևեկությունը մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար:

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։

Այս տարի Հայաստանի երկաթուղայինները նշում են երեք հոբեյլան՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը, Հայաստանի երկաթուղու էլեկտրաֆիկացման 50-ամյակը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը