Լրահոս

01.08.2017 10:15


Հրդեհ է բռնկվել Վերին Պտղնի գյուղում

Հրդեհ է բռնկվել Վերին Պտղնի գյուղում

Հուլիսի 31-ին, ժամը 20:35-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վերին Պտղնի գյուղի շենքերից մեկի դիմաց այրվում է մոտ 20 քմ խոտածածկույթ և ինքնաշեն տնակի (12 քմ) փայտե հատակը (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:06-ին, մարվել՝ 21:13-ին:

Այս խորագրի վերջին նյութերը