Լրահոս

01.08.2017 19:59


Ակներ գյուղի գերեզմանատանն այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ

Ակներ գյուղի գերեզմանատանն այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ

Հուլիսի 31-ից oգոստոսի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Սյունիքի մարզի Ակներ գյուղի գերեզմանատանն այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, Շիկահող գյուղում գտնվող խնձորի այգիներում` մոտ 2 հա, Դարբաս գյուղի մոտակա անտառում` մոտ 1,5 հա բուսածածկույթ, Որոտան գյուղի մոտակա սարում՝ մոտ 2,5 հա, Կոտայքի մարզի Արզնու ձորում՝ մոտ 3 հա, ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Արգել գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Բյուրեղավան քաղաքի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի մոտակայքում՝ մոտ 6 հա, Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ մոտ 5 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը