Իրանը սկսել է սեփական ուրանի արտադրությունը։ Հանրապետության ղեկավարները հայտարարել են, որ իրենք արդեն միանգամայն ազատ են վառելիք ստանալու հարցում։
Ինչպես հաղորդում է «Эхо Москвы» ռադիոկայանը, Ատոմային էներգիայի ազգային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սաքեհին ասել է, թե ատոմային էլեկտրակայանի համար վառելիքի արտադրությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ է գտնվում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-7-ը Ժնևում պետք է վերսկսվեն Իրանի և վեցյակի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բանակցությունները։ Միջազգային հանրությունը կասկածում է, որ Իրանը փորձում է միջակային զենք ստանալ՝ հետ կանգնելով իր միջազգային պարտավորություններից։
Իրանը սկսել է սեփական ուրանի արտադրությունը