Տնտեսական

31.07.2017 23:13


2017-ի առաջին կիսամյակում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6,200-ով

2017-ի առաջին կիսամյակում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6,200-ով

Մինչ Սերժ Սարգսյանը ակնկալում է, որ 2040-ին Հայաստանի բնակչության թիվը կհասնի է մոտ 4 միլիոնի, պաշտոնական վիճակագրությունն աճի փոխարեն նվազում է արձանագրում։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6200-ով, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 15.000-ով։ Այս մասին գրում է Ազատությունը։

Ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն ասում է՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակվում է 2 979 900 մարդ։ Այս թիվը պակասել է հիմնականում միգրացիայի պատճառով։

«Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մշտական բնակչության թվաքանակը, որը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, մահացության դեպքերի աճով», -նշել է նա` հավելելով. «Եթե նախորդ տարիներին բնական հավելաճը ավելի շատ էր, այն ինչ-որ ձևով կոմպենսացնում էր բնակչության թվաքանակի նվազումը: 2017թ. բնական հավելաճի որոշակի նվազում է արձանագրվել, և բնականաբար` միգրացիայի ազդեցությունը ավելի մեծ է եղել»:

Տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանից մեկել ու չի վերադարձել 8,700 քաղաքացի։ Ծառայության տվյալներով՝ նրանցից 1400-ն առհասարակ դուրս են եկել հաշվառումից և ապաստան գտել արտերկրում։ Պահանջված երկրներից են Ռուսաստանը, Վրաստանն ու Միացյալ Նահանգները։

Վիճակագրությունը բացասական միտում ունի նաև ծնելիության և ամուսնությունների հարցերում։ Այստեղ էլ առաջին կիսամյակում նվազում է արձանագրվում։ 6.5 տոկոսով պակասել է ծնունդների թիվը, փոխարենն աճել են մահերն ու ամուսնալուծությունները։

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը