Լրահոս

31.07.2017 16:30


Քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 15:10-ին, «Փամբակ-Վանաձոր» վազորդի 2652-րդ կիլոմետրի 3-րդ պիկետում էլեկտրոքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը և մահացել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից : Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը