Լրահոս

31.07.2017 15:15


Սամվել Բաբայանի գործով դատական առաջին նիստին դրսում հավաքված բազմաթիվ քաղաքացիների թույլ չեն տվել մտնել դահլիճ (տեսանյութ, լուսանկար)

Սամվել Բաբայանի գործով դատական առաջին նիստին դրսում հավաքված բազմաթիվ քաղաքացիների թույլ չեն տվել մտնել դահլիճ (տեսանյութ, լուսանկար)

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։

Դատավորն է Արշակ Վարդանյանը:

Սույն գործով անցնող 7 մեղադրյալներից Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Սամվել Բաբայանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։

Մինչ նիստը սկսվելը դահլիճ են թույլատրել ներս մտնել միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, և քանի որ դատական նիստի դահլիճը չափազանց փոքր էր ընտրված՝ դրսում հավաքված բազմաթիվ հարազատներին, մտերիմներին և մյուս քաղաքացիներին թույլ չեն տվել ներկա լինել։ Ըստ էության, ստացվում է, որ դատական նիստն ընթանում է կիսափակ։

Պաշտպաններից մեկի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է․ այն կշարունակվի օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը