Աշխարհ

31.07.2017 13:15


Թուրքիայում նախկին բրիտանացի զինվոր է կալանավորվել

Թուրքիայում նախկին բրիտանացի զինվոր է կալանավորվել

Հուլիսի 26-ին Թուրքիայի Այդըն նահանգի Դիդիմ շրջանում կալանավորվել է նախկին բրիտանացի զինվոր Ջո Ռոբինսոնը, ով իր բուլղարացի ընկերուհու հետ հանգիստն էր անցկացնում Թուրքիայում:

Թուրքական «Aksam» թերթի կայքը, հղում անելով «Haberturk»-ին, նշում է, որ նա նախկինում Սիրիայի քրդերի հետ միասին կռվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ:
Ոստիկանությունը նրան մեղադրում է Սիրիայի քրդական ուժերին անդամակցելու մեջ: Բերման է ենթարկվել նաև Ռոբինսոնի ընկերուհին և մայրը: Նրանք նույնպես Թուրքիայում էին գտնվում:
Ռոբինսոնը Թուրքիայի ոստիկանությանը տված ցուցմունքում ասել է. «Սիրիայի քրդերից զենք եմ գնել, սակայն երբեևիցե նրանց կռիվներին չեմ մասնակցել»:
Նշվում է նաև, որ 2012թ. Ռոբինսոնը ծառայել է Մեծ Բրիտանիայի բանակում և համալրել է այն բրիտանացի զինվորների շարքերը, որոնք պետության կողմից ուղարկվել են Աղֆանստան:
Աղբյուրը՝ Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը