Լրահոս

31.07.2017 12:54


Էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի վրա պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ, ով մահացել է

Էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի վրա պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ, ով մահացել է

Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15.10-ի սահմաններում Փամբակ-Վանաձոր 2652-րդ կմ-ի երրորդ պիկետում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի նշված վայրում պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ /տվյալները պարզվում են/՝ պատճառելով մահ:
Նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը