Լրահոս

31.07.2017 11:36


28-ամյա վարորդը Տավուշի մարզում «07»-ով գլորվել է ձորը. 6 վիրավորից 3-ը մանկահասակներ են

28-ամյա վարորդը Տավուշի մարզում «07»-ով գլորվել է ձորը. 6 վիրավորից 3-ը մանկահասակներ են

Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պառավաքար գյուղի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Ծատուրյանը Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RF 647 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ծատուրյանը և ուղևորներ՝ Ծաղկավան գյուղի բնակիչներ, 33-ամյա Իշխան Խաչատրյանը, 3-ամյա Սաթիկ Խաչատրյանը, 1-ամյա Անգելինա Խաչատրյանը, 27-ամյա Անի Արզումանյանը և Պառավաքար գյուղի բնակիչ՝ 16-ամյա Հարություն Ծատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Բերդի բժշկական կենտրոն, մի մասն էլ Բերդի զինվորական հոսպիտալ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը