Լրահոս

22.12.2010 10:53


Բախվել է պարսպին

Դեկտեմբերի  22-ին'ժամը 00.06-ին , տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բելինսկու փողոցի թիվ 36 տան հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա- տրանսպորտային պատհար և անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարճության հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 16 ՏՕ 810 պետհամարանիշի ավտոմեքե­նան բախվել է տան պարիսպին, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել1985թ.-ին ծնված Հասմիկ Գրիգորյանը, որին մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը