Լրահոս

31.07.2017 09:06


Սևանի թերակղզում 22-ամյա վարորդը Nissan Armada-ով վրաերթի Է ենթարկել 3 հետիոտնի, այնուհետև բախվել կայանված Opel-ին ու հաստաբուն ծառին

Սևանի թերակղզում 22-ամյա վարորդը Nissan Armada-ով վրաերթի Է ենթարկել 3 հետիոտնի, այնուհետև բախվել կայանված Opel-ին ու հաստաբուն ծառին

Հուլիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Խորեն Եփրեմյանը Սևանի թերակղզում իր վարած Nissan Armada մակնիշի 16 LL 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ Լևոն Աբրահամյանի կողմից շահագործվող Opel Astra մակնիշի 34 AN 662 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 3 հոգին էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Վարորդ Խ. Եփրեմյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա մեքենան վարել է 0.22 տոկոս ոգելից օգտագործած վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Խ. Եփրեմյանը Կոտայքի մարզի Սոլակի գյուղապետի եղբոր տղան է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը