Լրահոս

31.07.2017 19:42


Քանաքեռ ՀԵԿ-ի մոտ այրվել է 6000 քմ խոտածածկույթ

Քանաքեռ ՀԵԿ-ի մոտ այրվել է 6000 քմ խոտածածկույթ

Հուլիսի 30-31-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռ ՀԵԿ-ի մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Նորք Նորքի 5-րդ զանգվածում՝ Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Սիսիան-Շաքի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա, Արարատի մարզի Այգեպատ գյուղի տներից մեկի բակում՝ մոտ 800 քմ (ջերմահարվել` 30 պտղատու ծառ), Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 111 շենքի մոտակայքում՝ մոտ 950 քմ, Տիգրան Մեծի փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 4000 քմ (ջերմահարվել՝ 15 պտղատու ծառ), Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 700 քմ, Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտակա հանդամասում՝ մոտ 1 հա, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Կենտրոնական փողոցում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Բյուրեղավան քաղաքի հիմնական դպրոցի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Եղվարդ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Շիրակի մարզի Գուսանագյուղի գյուղի մոտակայքում՝ մոտ 1 հա, Գյումրի քաղաքի Մանուշան թաղամասի շատրվաններիի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Սյունիքի մարզի Չապնի գյուղում՝ մոտ 3 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը